Ժամանակի վկան

«Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն»․ Աշոտ Ներսիսյան․ «Ժամանակի վկան»

«Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2018 թ. փետրվարին: Կենտրոնի գլխավոր նպատակն է հայոց պատմության զարգացման փուլերի հիման վրա իրականացնել քաղաքական վերլուծություններ: Ավելի մանրամասն կներկայացնի հաղորդման հյուրը՝ «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն»-ի հիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանը։

2018թ.-ի վերջերից սկսեց հրատարակվել նաև «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն»-ի պարբերականը՝ «Պատմություն և քաղաքականություն» խորագրով գիտական հանդեսը։

Բացի ժամանակակից քաղաքական անցուդարձին վերաբերող վերլուծություններից, կենտրոնի գիտական քաղաքականության կիզակետում առանց ժամանակագրական սահմանափակումների քննության են առնվում  հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների տարբեր հարցեր, կատարվում է նոր հայեցակարգային մոտեցումների մշակում, որոնց նպատակն է նպաստել արդի քաղաքական իրողությունների և պատմական իրադարձությունների ճիշտ ընկալման հիմքով վերլուծությունների կատարմանը և մատուցմանը։

Պատմաքաղաքական կենտրոնը վերլուծություններ կատարում է այլ մեթոդաբանությամբ, որը տարբերվում է եղածից։

Կենտրոնի հիմնադիրը համոզված է, որ Հայոց ցեղասպանության պատմությունը նույնպես նույն նշված մեթոդաբանությամբ պետք է վերլուծվի։

Բանախոսի կարծիքով ժամանակակից քաղաքական գործընթացներում բացակայում են լուրջ տեսությունները։

Վերջին հարյուրամյակի պատմությունից բազմաթիվ դասեր կարելի էր սերտել և խուսափել արդեն արված սխալները կրկնելուց։

Ամփոփելով հաղորդումը, հավելեմ, որ «Ժամանակի վկան» հաղորդաշարի նպատակներից է ստեղծել յուրահատուկ գիտահանրամատչելի հարթակ, որտեղ գիտնականները կարող են բարձրաձայնել իրենց տեսակետները։

Back to top button