ԿարևորՀասարակություն

Ցուցադրական և ուսումնական ջերմատուն՝ սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում

Այսօր՝ հունիսի 23-ին, սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում կայացել է բնակավայրի միջնակարգ դպրոցին կից ցուցադրական և ուսումնական ջերմատան բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը, «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ներկայացուցիչներ ՀՀ Տավուշի մարզպետարանից, Բերդի համայնքապետարանից, «Փարոս» հիմնադրամից, Ավստրիական զարգացման գործակալությունից, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար բնակավայրերի վարչական ղեկավարներ Լևոն Առաքելյանը, Արկադի Յամուկյանը, բարերարներ, այլ հյուրեր:

Ջերմատանն իրականացվում է կենդանական թափոններից պարարտանյութերի ստացում՝ պոնիկ եղանակով: Այն օգտագործվում է բույսերի աճեցման համար:

Ներքին Կարմիրաղբյուրի միջն. դպրոցի աշակերտներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու պոնիկ համակարգով բույսերի աճեցման առանձնահատկություններին:

Ներկա փուլում աշակերտները լոլիկ և ելակ են աճեցնում։

Ջերմատունը կառուցվել ու համալրվել է նորարարական կանաչ լուծումներով՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը:

Ակվապոնիկայի կենտրոնի, ուսումնական հրապարակի գրասենյակի, կառավարման շենքի կառուցումն իրականացվել է «Փարոս» հիմնադրամի կողմից՝ Պատրիկ և Մերի Գոշթիկյանների ու ընտանիքի ներդրումներով:

Կարդացեք նաև

Back to top button