
Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները, Հայաստանի հասարակական կազմակերպությունների՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» և «ԷկոԼուրի» հետ համատեղ, անցկացնում են քիմիական աղտոտվածության հետազոտության նոր փուլ Արարատի մարզի Արարատ համայնքում և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրում։


Հետազոտություններն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:



«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ազդակիր համայնքների բնակիչները տեղեկատվություն կստանան առողջական ռիսկերի մասին և էկոլոգիական միջավայրի, որում նրանք ապրում են։



«Փորձանմուշներ են վերցվում հանքի ապարներից, գետի հատակից, տնամերձ հողամասերից, ինչպես նաև մարդկանց մեզից և մազերից։ Այդ ամենն արվում է, որպեսզի կառուցվի շղթան աղտոտման աղբյուրից մինչև մարդու օրգանիզմի ներթափանցում։ Նմուշառումներն ուսումնասիրվելու են Չեխիայի լաբորատորիայում»,- ասաց Դուլգարյանը։




