
Հունիսի 22-ին դեսպան Հովհաննիսյանն այցելել է ուտեստների և խմիչքների «JFEX 2023» ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված են նաև հայկական արտադրության սննդամթերք, պահածոներ, գինիներ և ոգելից այլ խմիչքներ:
Հայկական արտադրության ապրանքների ներկրմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչներին դեսպանը վերահաստատել է, որ ՀՀ դեսպանությունը այսուհետ ևս կաջակցի նրանց գործունեությանը: Դեսպանը նաև գոհունակություն հայտնեց, որ Ճապոնիայում հետզհետե ավելանում է հայկական ապրանքների վաճառքը, ընդլայնվում է դրանց տեսականին և բարձրանում ճանաչելությունը:






