ԿարևորՀասարակություն

Հայաստանում նշվում է Ավիացիայի օրը

 Հայաստանում ամեն տարի՝ հունիս ամսվա երրորդ կիրակի օրը նշվում է Հայաստանի Հանրապետության ավիացիայի և հայկական ավիացիայի բոլոր աշխատակիցների մասնագիտական տոնը։

Հայաստանում ավիացիայի ստեղծման մեկնարկային պահ է համարվում 1992 թվականի հունիս ամիսը, երբ ավարտվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների ձևավորումը։

Հինգ տարի անց՝ այդ իրադարձության պատվին, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Հայաստանի ավիացիայի օրը» նշելու կապակցությամբ հրամանագիր է ստորագրվել։

Կարդացեք նաև

Back to top button