
Երևանում կկառուցվի թափառող կենդանիների մշտական խնամքի կացարան: Նախատեսվում է պահել մինչև 300 շուն: Տարածքում կապավովվի կենդանիների զբոսանքի և ազատ տեղաշարժի հնարավորություն:
Կացարանում կենդանիները կանցնեն բժշկական ստուգում, կստերջացվեն, կպատվաստվեն և կլինեն կենդանաբույժների մշտական հսկողության տակ: Խնամքն էլ կիրականացնեն կամավորները:
Այժմ ծրագիրը նախագծման փուլն է:
«Կենդանիների խնամքի կենտրոն»-ը մայրաքաղաքում անտուն շների խնդիրը լուծելու համար նախատեսում է մոտ 5 կացարան ունենալ:




