ԿարևորՀասարակություն

Հունիսի 21-ից կմեկնարկեն Քուվեյթի և Հայաստանի միջև ուղիղ չվերթերը

Հունիսի 14-ին Քուվեյթում Հայաստանի դեսպանությունը Fly Arna հայկական ազգային ավիաընկերության հետ համատեղ հանդիպում էր կազմակերպել Քուվեյթի զբոսարջային գործակալությունների և տուրօպերատորների հետ, որի ընթացքում Հայաստանը ներկայացվել է որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Սարմեն Բաղդասարյանը` նշելով, որ ուղիղ չվերթները կնպաստեն Հայաստանի և Քուվեյթի կապերի ամրապնդմանը և երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանը:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշել է, որ Զբոսաշրջության կոմիտեն ուրախ է հյուրընկալել Քուվեյթից զբոսաշրջիկներին: Նա կարևորել է այն փաստը, որ Հայաստանն ունի զբոսաշրջային հսկայական ներուժ և զարգացնում է ոլորտը չորս հիմնական ուղղություններով` մշակութային, արկածային, գաստրո և բնահենք տուրիզմ:

Fly Arna-ի և Air Arabia-ի ներկայացուցիչները պատասխանել են տուրօպերատորների հարցերին և պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց նախաձեռնություններին:

Կարդացեք նաև

Back to top button