ԿարևորՄշակույթ

Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն՝ Հաղպատ գյուղում

Հունիսի 17-18-ին Լոռու մարզի Հաղպատ գյուղում կկայանա Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոնը։

Միջոցառման ընթացքում տեղի կունենա 2 համերգ, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ ելույթ կունենան ժողովրդական, ջազ և ռոք խմբեր: Համերգաշարից բացի ցերեկային ժամերին կիրականացվի վարպետաց դասեր, որոնք կանցկացնեն երաժշտական խմբերի և ոլորտի առաջատար մասնագետները:

Ծրագրը նպատակը ունի ստեղծել հարթակ՝ ավանդական երաժշտության և նրա ժամանակակից մեկնաբանությունների համար, որտեղ տարբեր նախասիրության տեր հանդիսատեսը հնարավորություն կունենա ևս մեկ անգամ առնչվել ազգային երաժշտությանը։

Կարդացեք նաև

Back to top button