ԿարևորՄիջազգային

Թուրքիան մտադիր է Շուշիում հյուպատոսություն բացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք վճռական են տրամադրված «Շուշիի հռչակագրով» դաշնակցային նոր մակարդակի բարձրացված հարաբերությունները բոլոր բնագավառներում զարգացնելու հարցում։

Թայիփ Էրդողանը նաև պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի Շուշիում բացել գլխավոր հյուպատոսություն, երբ Ադրբեջանը ցանկանա։ Еrmenihaber-ի փոխանցմամբ նա ասել է, որ դա կարևոր ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին։

Նաև հավելել է, որ իրենց կրթական հիմնադրամը Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ շարունակում է գործունեությունը կրթության ոլորտում։

«Ալլահի կամքով նախատեսում ենք հաջորդ տարի բացել մեր դպրոցի նոր կրթական մասնաշենքը։ Մեծապես օգտավետ կլինի, որ թանկագին եղբորս հետ հանդիպման ժամանակ վայրկյան առաջ քննարկենք Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը և այդ համատեքստում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը»։ 

Կարդացեք նաև

Back to top button