Հայագիտակ

Վերին Նավերի դամբարանները պատմում են նախաուրարտական թագավորության մասին․ «Հայագիտակ»

Հայաստանի պատմության թանգարանում բացված ցուցադրությունը ցնցում է եզակի ցուցանմուշների առատությամբ։

Աշտարակից ընդամենը 3կմ հեռավորության վրա են գտնվում Վերին և Ներքին նավերը։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, պ.գ.թ Հակոբ Սիմոնյանն ասում է. «Հնդեվրոպական բոլոր լեզուներում նավեր կոչել են գերեզմանները։ Վերին և Ներքին նավերը ևս դամբարաններ են։ Պեղումների արդյունքում բացվեցին դամբարանադաշտեր, որոնք պատկանում էին ուշ բրոնզե և վաղ երկաթե դարաշրջաններին։ Այստեղ հայտնաբերված գտածոները պատիվ կբերեն աշխարհի ցանկացած ամենահայտնի թանգարաններին»։

Դամբարաններում բացված թաղման ծեսը հնդեվրոպական է։ Դիակը հողի վրա չեն թաղել, քանի որ դրանով կպղծեին այն, այլ տուֆի հարթակի։ Հետը դնում էին ինչ որ պետք էր հանդերձյալ կյանքում հարմարավետ ապրելու համար։ Վերին նավերում կան բազմաթիվ երկաթե զենքեր, որը եզակի է այդ դարաշրջանի համար։

Գտածոները վկայում են, որ 23-10դդ մ.թ.ա. այս տարածաշրջանում եղել է հնդեվրոպական զարգացած պետականություն՝ դեռևս Ուրարտուից մի քանի դար առաջ։ Գտածոները ապացուցում են զարգացած արհեստների, անասնաբուծության, գինեգործության, կրոնական ծեսերի և հասարակական խավերի առկայությունը։ Զարմանալի են Էլամից ուղարկված արքայական «մեդալիոնները», որոնց վրա արքաների դիմանկարներն են։ Տեսնելն ու հիանալը քիչ է։

Back to top button