
Մայիսի 11-ին Դուբայում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն իրականացնելու է Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային RoadShow։
Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը ԱՄԷ շուկայում, ստեղծել նոր կապեր զբոսաշրջային ոլորտի ընկերությունների հետ, ինչը կնպաստի ԱՄԷ-ից Հայաստան զբոսաշրջային հոսքի ավելացմանը։
Տվյալները կհավաքագրվեն և կտրամադրվեն միջոցառման մասնակից 100 և ավելի ԱՄԷ-ում գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորներին և գործակալներին։




