
Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ը պաշտոնապես թագադրվել է Վեսթմինսթերյան աբբայությունում։
Թագադրումից առաջ Չարլզ 3-րդը թագուհի-կոնսորտ Կամիլայի հետ արքայական կառքով շրջել է Լոնդոնում` ողջունելով իր թագադրության առթիվ հավաքված մարդկանց։
Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Սուրբ Էդվարդի թագը դրել է Չարլզ III-ի գլխին, որից հետո Լոնդոնում ողջույնի հրացանային համազարկ է հնչել։
Մեծ Բրիտանիան Եվրոպայի վերջին միապետությունն է, որտեղ մինչ օրս անցկացվում են թագադրման շքեղ արարողություններ։ Չարլզ III-ի թագադրումը Վեսթմինսթերյան աբբայությունում թվով 40-րդն է (1066 թվականին առաջին անգամ թագադրվել է Վիլհելմ Նվաճողը) և 70 տարվա մեջ առաջինը (1953թ. հունիսի 2-ին թագադրել են Եղիսաբեթ II-ին):




