ԿարևորՔաղաքական

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» կդադարեցնեն բողոքի ակցիան Լաչինի միջանցքում

Ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստները» ուրբաթ երեկոյան կդադարեցնեն բողոքի ցույցը, որն անցկացվում է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի Լաչին-Շուշի ճանապարհին, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին։

Որոշումն ընդունվել է Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ մի խումբ ցուցարարների հանդիպումից հետո, որոնք առաջարկել են դադարեցնել բողոքի ակցիաները՝ կապված անցակետի տեղադրման հետ կապված նոր իրավիճակի ստեղծման հետ:

«Հաշվի առնելով մեր պահանջների մասնակի կատարումը, ինչպես նաև պետության ներկայացուցիչների բազմիցս կոչերը՝ մենք՝ էկոակտիվիստներս և երիտասարդ կամավորները, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան 2023 թվականի ապրիլի 28-ին ժամը 18:00-ից»,- ասված է ակցիայի մասնակիցների տարածած հայտարարության մեջ։

Արցախը Հայաստանի հետ կապով միակ ճանապարհը փակ է արդեն 138 օր։ Բացի այդ, ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում:

Ադրբեջանի այս միակողմանի որոշումը քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից։

Արդարադատության միջազգային դատարանն էլ փետրվարի 22-ին Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անխափան տեղաշարժը:

Կարդացեք նաև

Back to top button