ԿարևորՀասարակություն

Նյու Յորքի Թայմսի հրապարակում Նասդաքը ներկայացրել է հայկական Krisp-ը

Օրերս Nasdaq ամերիկյան բորսան ներկայացրել է հայկական Krisp ընկերությանը՝ Նյու Յորքի Times Square հրապարակում, հայտնում է ֆեյսբուքյան իր էջում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Ձեր կարծիքով հայկական հարյուրավոր ընկերություններից որո՞նք առաջիկայում կհայտնվեն (կամ արդեն հայտնվել են) միջազգային ուշադրության կենտրոնում։

Picsart ու #krispai ընկերությունները վերջին տարիներին միջազգային ասպարեզներում ուշադրության կենտրոնում են, և, ի թիվս բազմաթիվ այլ ընկերությունների, տեխնոլոգիական շրջանակներում բարձր են պահում Հայաստանի վարկանիշը։

Նորանոր հաջողություններ մաղթենք Krisp-ին և մեր բոլոր ընկերություններին՝ իրենց կարևոր գործում»,- գրում է նա։

Կարդացեք նաև

Back to top button