
Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը ոսկե մեդալ է նվաճել։
Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մեր մարզիկը նախ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն՝ հռչակվելէվ Եվրոպայի չեմպիոն:
Մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել, համապատասխանաբար, Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը:
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Վաղը ասպարեզ կմտնեն մարզական սամբոյից Տիգրան Կիրակոսյանը /58կգ/, Արամ Աղաջանյանը /71 կգ/, Վահագն Չալյանը /88կգ/, Նորիկ Խուրշուդյանը /+98կգ/, կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը /54 կգ/ և մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը /98 կգ/:




