ԿարևորՄշակույթ

Բրյունետը դարձել է «Եվրատեսիլ-2023»-ի ամենասիրված արտիստը․ Wiwiblogs

«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհին՝ Բրյունետը դարձել է ամենասիրված կին արտիստը, հաղորդում է Wiwiblogs-ը, որը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում։

Կայքը ներկայացրել է քվեարկության արդյունքները։

Հայ երգչուհու օգտին է քվեարկել մասնակիցների 25,98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինն է (13,5%), երրորդ տեղում` ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան (8,48%):

«Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։ Նա կներկայացնի իր գրած «Future Lover» երգը։

Կարդացեք նաև

Back to top button