
Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է 4 հայ զինծառայող, 6-ը վիրավոր են։ Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:




