Հասարակություն

Ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները

Ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, առաջին կարգի դիպլոմի է արժանացել 71, երկրորդ կարգի՝ 125 և երրորդ կարգի՝ 156 աշակերտ:

Մրցանակակիրներից 58-ը քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից է: Մի շարք աշակերտներ էլ արժանացել են գովասանագրերի:

Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները հյուրընկալվել են Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում և պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի կողմից:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը շնորհավորել է աշակերտներին և մաղթել ուսման մեջ նորանոր հաջողություններ:

Կարդացեք նաև

Back to top button