ԿարևորՀասարակություն

Ժպտացող հայացքները հիշեցնում են՝ կանք, ապրում ենք․ Նկարիչների միության ցուցասրահում 44–օրյայի հերոսների լուսանկարներն են

Ժպտացող 40 նկար այսօր ու վաղը կզարդարի Նկարիչների միության ցուցասրահը։ 44–օրյա պատերազմում նահատակված տղաներն են զինվորական համազգեստով կամ քաղաքացիական հագուստով, յուղաներկ նկարից կամ լուսանկարից ժպտում ցուցասրահի այցելուներին, ու, ինչպես ծնողներն են ասում,  կյանքով լեցուն հայացքներով հիշեցնում՝ կանք, ապրում ենք։ Ցուցահանդեսի օրը պատահական չի ընտրվել։

Մայրության տոնի կապակցությամբ  ծնողները որոշել են այսպես շնորհավորել իրենց։ Հազարավոր բառերի ու ծաղիկների փոխարեն այսօր էլ սպասում են որդիների շնորհավորանքներին։ Ցուցասրահում հիմնականում մինչև ծառայությունն արված նկարներ են․ դրանցում տղաներն անհոգ են ու ավելի երիտասարդ։

Կարդացեք նաև

Back to top button