ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով ԲԿ տեղափոխված 4 կանանցից 3-ը դուրս են գրվել բուժհաստատությունից

Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի էկոակտիվիստների միջամտության պատճառով 4 քաղաքացիներ( կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում, որոնցից երեքը ուշագնաց էին եղել: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ:

Կարդացեք նաև

Back to top button