ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտ տեղափոխված 4 կանանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում. Արցախի ԱՆ

Ստեփանակերտ տեղափոխված 4 կանանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոամտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք)  տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ 

Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն, գտնվում են բժիշկների հսկողության տակ։ 

Կարդացեք նաև

Back to top button