ԿարևորՀասարակություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած վայրեր

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի Ջերմուկ այցելության մասին ֆեյսբուքում գրառում է արել քաղաքապետ Վահագն Արսենյանը։

«Այցի շրջանակներում պն․ Տասմագամբետովի հետ, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, այցելել ենք սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է քաղաքի տնտեսությանը հասցված վնասը, նաև բնակիչների մոտ առաջացած բազմաթիվ սոցիալական ու հոգեբանական խնդիրները։ Նշվել է, որ ռազմական գործողությունների պահին Ջերմուկի առողջարաններում ու հյուրատներում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել, նաև որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին՝ մեր խաղաղ քաղաքի նկատմամբ իրականացված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները ուշադրության կենտրոնում պահելու, նաև ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար», — գրել է նա։

Կարդացեք նաև

Back to top button