ԿարևորՀասարակություն

Երևանի մետրոպոլիտենը 42 տարեկան է. քաղաքապետը մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր է հանձնել համակարգի բազմափորձ աշխատակիցներին

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն՝ մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնել համակարգի բազմափորձ աշխատակիցներին։

Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքպետը շնորհակալություն է հայտնել մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ պատասխանատու ու բարդություններով լի աշխատանքի համար:

Մետրոպոլիտենի 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել էլեկտրամեխանիկական ծառայութան պետ Սամվել Մնացականյանն ու կոմունիկացիոն ենթակառուցվածքների ծառայության պետի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արթուր Սերոբյանը։

Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի։

Կարդացեք նաև

Back to top button