
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Հացիկ գյուղ, որտեղ 2023 թվականի պետական համաֆինսավորման ծրագրով նախատեսված է իրականացնել գյուղի ամբողջ ջրամատակարարման ցանցի (11500 գծմ) վերակառուցման աշխատանքներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 336 511 950 ՀՀ դրամ , որը ֆինանսավորվում է 40% համայնքային և 60% պետական բյուջեներից։
Նախատեսվում է ամբողջովին փոխել հին, վթարային վիճակում գտնվող ջրամատակարարման ցանցը՝ խմելու ջրի պոլիէթիլենային բարձր ճնշման խողովակներով։
Նախագծով նախատեսված է նաև հակահրդեհային հիդրանտների, նոր դիտահորերի և բաշխիչ փականների տեղադրման, խորքային հորերի ցանկապատման և մագիստրալ խողովակներից մինչև սպառողների բնակարաններին (480 տնային տնտեսություն) հարող հատվածներում խողովակների և վերջնական փականների տեղադրման աշխատանքներ։
Ծրագրի իրականացման արդյունքում բնակիչներին կմատակարարվի մաքուր և սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան ջուր։
Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2023 թվականի գարնանը:




