ԿարևորՍպորտ

Հայ դահուկորդները հաղթահարում են աշխարհի առաջնության որակավորման փուլը

Սլովենիայի Պլանիցա քաղաքում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը:

Ընթանում են որակավորման փուլի մրցաշարերը: Ազատ ոճում աշոցքցի  Սպարտակ Ոսկանյանը  / 10 կմ / և գյումրեցի Աննա Ռաշոյանը / 5կմ / զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը, հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։

Նրանք բարձր վարկանիշ ունեցող մեր  թիմի առաջատարներ, աշոցքցիներ  Միքայել Միքայելյանի, Կատյա Գալստյանի հետ  հիմնական փուլում կպայքարեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների համար:

Սպարտակ Ոսկանյանը և վերը նշած  մարզուհիները այսօր՝ փետրվարի 23 –ին, կմրցեն արագավազքի որակավորման փուլում:

Լավագույն 30 դահուկորդները իրավունք կստանան հանդես գալ եզրափակիչում:

Կարդացեք նաև

Back to top button