ԿարևորՀասարակություն

Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով

Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքով անխափան երկկողմանի տեղաշարժն ապահովելու համար։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգայինդատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ քննվող գործի շրջանակում միջանկյալ միջոց կիրառելու հայկական կողմի պահանջը։

Որոշումը հրապարակվել է քիչ առաջ։ Դատարանն արձանագրել է, որ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով Հայաստանի և Արցախի միջև կապը խաթարված է, որի պատճառով մի շարք հետևանքներ են ծագել․ խոչընդոտվել է Արցախ կենսական անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը, մարդիկ կրել են ստեղծված իրավիճակի հետևանքները։

Արձանագրվել է նաև, որ հրատապ միջոցներ կիրառելու նախապայմաններն առկա են՝ դատարանի կողմից իրագործելի ճանաչված իրավունքների խաթարումը կարող է անուղղելի վնաս պատճառել և կա հրատապություն։

Հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը ՝ դատարանը հիշեցրել է փաստաթղթով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի տեղաշարժը։

ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը մերժել է Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջը:

Կարդացեք նաև

Back to top button