ԿարևորՄշակույթ

«Արցախի գանձերը» ցուցահանդեսը 16 հայկական թանգարան է կամրջել

Ամերիկայի հայկական թանգարանը և Հայաստանի պատմության թանգարանը մեկնարկել են «Արցախի գանձերը» ցուցահանդեսը, որի ցուցադրությունը 16 հայկական թանգարան և գրադարան է կամրջել։ Առցանց ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, որոնց խոսուն վկայությունները թանգարանները տարիների ընթացքում ամբարել են դրանք ցուցադրելու, պահպանելու և ուսումնասիրելու համար։

Ցուցահանդեսը բաղկացած է չորս մասից՝ «Արցախ՝ հնագույն բնակեցված տարածաշրջան. պալեոլիթից – երկաթի դար», «Տիգրանակերտ. Տիգրան Մեծի քաղաքներից մեկը», «Արցախի մասունքները (Արցախը միջնադարում)» և «Արցախը 19-ից 21-րդ դարերում»։

Կարդացեք նաև

Back to top button