
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանության թվիթերյան էջը։
Հովհաննիսյանը Սպոլյարիչի հետ խոսել է հումանիտար հարցերի շուրջ։ Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կարևոր դերը, անդրադարձել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, 44–օրյա պատերազմում անհետ կորածների և ռազմագերիների խնդրին։
Amb. Andranik Hovhannisyan exchanged views with @ICRCPresident Mirjana Spoljaric on the wide range of humanitarian issues. He highlighted the important role of ICRC in NK and referred to #LachinCorridor #missingpersons #enforceddisappearances #PoWs #IHL pic.twitter.com/NlGk8h8Lwf
— Armenia in Geneva (@Armembsuisse) February 20, 2023




