ԿարևորՀասարակություն

Հայ փրկարարներն ավարտել են առաքելությունը Թուրքիայում

Հայաստանից ժամանած որոնողափրկարարական խումբն ավարտել է աշխատանքը Ադըյամանում (Հասանմսուր) և պատրաստվում է վերադառնալ Հայաստան, տեղեկացնում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

«Թիմն աշխատում էր օր ու գիշեր՝ փլատակների տակից դուրս բերելու մեր քաղաքացիներից շատերին»,-ասել է Փայլանը:

Փետրվարի 6-ին երկիրը ցնցած ավերիչ երկրաշարժերից անմիջապես հետո Հայաստանը 27 հոգանոց թիմ է ուղարկել Թուրքիա։ Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել Ադիյաման քաղաքում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելել է երկրաշարժից տուժած քաղաք, որտեղ հանդիպել է Հայաստանի փրկարարական ջոկատի հետ և ծանոթացել Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկված մարդասիրական օգնության բաշխման գործընթացին։

Հայաստանի որոնողափրկարարական ջոկատի հրամանատարը նախարար Միրզոյանին ներկայացրել է հայ փրկարարների կատարած աշխատանքները՝ նշելով, որ իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է փլատակների տակից ողջ-ողջ դուրս բերել երեք հոգու։

Կարդացեք նաև

Back to top button