Խոշորացույց

Երկրաշարժի և ընտրությունների միջև. «Խոշորացույց»

«Խոշորացույցի» այս հաղորդման թեման նախատեսելուց չէինք մտածում, որ հենց բնությունն է որոշելու հեռարձակման օրը։ Իսկ նախատեսում էինք խոսել Թուրքիայի մասին։ Հարեւան երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը փոխեց այս թեմայի հեռարձակման ժամանակը, բայց` ոչ բովանդակությունը։ 

Իսկ թեման Թուրքիայում այս տարի սպասվող ընտրություններն են։ Անկախ դրա արդյունքներից` ե’ւ հարեւան երկրի, ե’ւ մեր տարածաշրջանի համար այն ունենալու է մեծ ազդեցություն, քանի որ այս ընտրություններից հետո մենք բոլորովին այլ Թուրքիայի հետ ենք գործ ունենալու։ Ընտրությունների արդյունքում կա’մ Էրդողանը կավարտի քեմալական Թուրքիայի ապամոնտաժումը, կա’մ քեմալիստական ընդդիմությունը կսկսի ապամոնտաժել էրդողանական Թուրքիան։

Էրդողանի կառավարման երկու տասնամյակների ընթացքում կրոնի` իսլամի դերը Թուրքիայում էապես մեծացել է, ուստի նախ փորձել ենք պարզել, թե հարեւան երկրին պատուհասած արհավիրքը թուրքական հասարակության` Էրդողանին աջակցող մասն ընկալում է որպես բնական աղե՞տ, թե՞ Աստծո պատիժ։

Ի տարբերություն Իրանի եւ Սաուդյան Արաբիայի, թուրքական հասարակությունն ավելի աշխարհիկ է, ասում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։ Ըստ նրա` այստեղ ավելի շատ ուշադրություն է դարձվելու, թե ինչպես է արձագանքելու իշխանությունն այս աղետին։

Այնուամենայնիվ, մեր հյուրը վստահ է, որ Արեւմուտքը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա եւ այսօր ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում ընտրություններում Էրդողանի հաջողությունն ամենեւին չի նշանակում նրա վերջնական հաղթանակը։

  • Ի՞նչ կլինի, եթե Էրդողանին հաջողվի ընտրությունները հետաձգել,
  • Ի՞նչ կլինի, եթե Էրդողանին հաջողվի ընդհանրապես ընտրությունները չեղյալ հայտարարել,
  • Ի՞նչ կլինի Էրդողանի պարտության կամ վերընտրվելու դեպքում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թուրքիան ընտրություններից հետո. այս թեմայի շուրջ ենք զրուցել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։

Back to top button