ԿարևորՔաղաքական

Արցախի ներկայացուցիչները կանադացի պատգամավորներին ներկայացրել են շարունակվող շրջափակման հետևանքները

Կանադայի Հայ դատի հանձնախմբի (ANCC) համանախագահ Շահեն Միրաքյանը և Արցախի պետական ներկայացուցիչներ Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հանձնաժողովի նիստին հրավիրվել են նաև ԱՄՆ-ում և Կանադայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նիստը ուղիղ հեռարձակվել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

Այս ամսվա սկզբին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն միջնորդություն էր ընդունել՝ կոչ անելով առավելագույնը երեք հանդիպում անցկացնել Լաչինի միջանցքի արգելափակման հարցով և ուղղակիորեն լսել Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին։

Կարդացեք նաև

Back to top button