ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ ներկայացնելով Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հանդիպման մանրամասները:

Չիփ Լեյթինենն ընդգծել է միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։

https://www.facebook.com/usembarmenia/posts/pfbid06NtD6FZ3TELymX96SQQkhsvufML8Dno9msCvwzXf1QAt6zcxZYag3mAqQHYtHy61l

Կարդացեք նաև

Back to top button