ԿարևորՍպորտ

Մխիթարյանն ու խաղընկերները նվաճել են Իտալիայի Սուպերգավաթը

Իտալիայի Սուպերգավաթի համար խաղում «Ինտերը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը:

10-րդ րոպեին Ֆեդերիկո Դիմարկոն բացեց հաշիվը: 21-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 77-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը հաշիվը դարձրեց 3:0:

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Աղբյուր՝ armsort.am

Կարդացեք նաև

Back to top button