ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը իր գործողությունների համար պետք է պատժամիջոցների ենթարկվի. Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և գազամատակարարումը խափանելու համատեքստում Թվիթերի իր էջում արված գրառմամբ շեշտել է Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու անհրաժեշտությունը:  

Նա նշել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը կասեցրել  է Արցախ գազամատակարարումը, ինչպես նաև խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության բոլոր հիմնական կենսական կարիքների ապահովմանը:

«Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի»,-շեշտել է Մարուքյանը:

Կարդացեք նաև

Back to top button