Մասնագիտություն

Նրանք պահպանում են մոլորակի ջրային պաշարները․ «Մասնագիտություն»

Երբևէ լսե՞լ եք հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքների մասնագետի մասին։ Չափազանց անհրաժեշտ և միշտ արդիական մասնագիտություն, որի հիմնական խնդիրներն են ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը, հաշվառումը, պահպանումը, տնտեսության մեջ համալիր օգտագործումը, գետերի հունակարգավորման աշխատանքների կատարումը, հեղեղումների և սելավների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը, արհեստական ջրամբարների և պոչամբարների նախագծումը, կառուցումը և այլն։

Պատասխանատու մասնագիտություն, որի գործունեության բնագավառները բազմազան են և ունեն բացառիկ կարևոր նշանակություն երկրի տնտեսության զարգացման գործում: Հայտնի ասացվածքը փաստում է՝ ջուրը կյանք է, ջուրը միաժամանակ մարդկության գոյատևման և բարօրության ամենաանհրաժեշտ պայմաններից մեկն է, և կյանքի ձևավորումից ի վեր երկրագնդի վրա կենդանի էակների, այդ թվում և մարդու գոյությունն անհնարին կլիներ առանց ջրի:

Ջուրը մեր մոլորակի կարևորագույն և ամենաթանկ բնական ռեսուրսն է, լայն կիրառություն ունի մարդկանց կենցաղում և տնտեսության բոլոր ճյուղերում, որի պահպանությունը կենսական նշանակություն ունի մարդկության, բուսական և կենդանական աշխարհի համար:

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Սահակյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Վահան Խիզանցյանի հետ:

Back to top button