
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից, հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ:
Դեկտեմբերի 13-ին ևս Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Արցախում գազամատակարարումը վերականգնվեց երեք օր անց՝ դեկտեմբերի 16-ին:




