
2023 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը Գեղարքունիքի մարզում անցկացվել է հունվարի 12-ին՝ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Սևանի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։

Զորակոչը մեկնարկել է հանդիսավոր արարողություններով, ուղեկցվել է ողջույնի, շնորհավորանքի և բարեմաղթանքների խոսքերով։
Արարողություններին մասնակցել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Բանակ ճանապարհվելուց առաջ նորակոչիկները, տեղի եկեղեցիներում, մոմեր են վառել և ստացել են Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը։

Առաջիկա օրերին ձմեռային զորակոչի արարողություններ տեղի կունենան նաև Վարդենիս եւ Ճամբարակ համայնքներում։




