ԿարևորՔաղաքական

Դեսպան Ներսեսյանը բրիտանական խորհրդարանականներին ներկայացրել է Արցախում հումանիտար իրավիճակը

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է բրիտանական խորհրդարանի Համայնքների Պալատի արտաքին հարաբերությունների հատուկ հանձնաժողովի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ։

Դեսպան Ներսեսյանը հանձնաժողովի անդամներին ահազանգել է շրջափակման ծանր հումանիտար հետևանքների մասին՝ նշելով, որ արդեն մեկ ամիս շարունակ 120.000 մարդ զրկված է կենսական անհրաժեշտության սննդամթերքից, դեղորայքից և ազատ տեղաշարժվելու իրավունքից, իսկ Ադրբեջանի գործողությունները տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտման ակնհայտ փորձ են:

Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի պահվածքը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և անտեսում է միջազգային իրավունքը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, ինքնիշխան հայկական տարածքների շարունակվող օկուպացմանը, արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին և Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերություններին վերաբերող հարցերին։

Կարդացեք նաև

Back to top button