ԿարևորՀասարակություն

Հոգևոր-դասական համերգ՝ նվիրված Սուրբ ծննդյան տոնին

Հունվարի 6-ին՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի կունենա «Հայոց սուրբ ծնունդ» հոգևոր-դասական համերգը:

Համերգի ծրագրում կհնչեն հայ հոգևոր երգեր՝ նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև սուրբծննդյան ավանդական երգեր, աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Ադամի, Շտրաուսի, Չայկովսկու, Գունոյի հայտնի ստեղծագործություններ:

Համերգի դիրիժորներն են Վահագն Պապյանը և Հովհաննես Չեքիջյանը։ Համերգի ընթացքում ելույթ կունենան ճանաչված օպերային երգիչներ։

Կարդացեք նաև

Back to top button