ԿարևորՍպորտ

Հայաստանը երկու մասնակից կունենա գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) հրապարակել է գեղասահքի Եվրոպայի 2023 թվականի առաջնության մասնակիցների ցուցակը, որը կանցկացվի ֆիննական Էսպո քաղաքում, հունվարի 25-29-ը։

Հայաստանն այդ մրցումներում առաջին անգամ կներկայացնի Վիկտորյա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը: Նրանք անցած տարի մասնակցել են միջազգային երկու մրցաշարի, որոնցում զբաղեցրել են միևնույն 8-րդ տուրը:

2022թ օլիմպիական խաղերում, Հայաստանից այս մրցաձևում հանդես է եկել Թինա Կարապետյան-Սիմոն Պրու-Սենեկալ զույգը:

Կարդացեք նաև

Back to top button