Հասարակություն

Երևան-Սևան ավտոճանապարհի որոշ հատվածներում բուք է

ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները փետրվարի 1-ի ժամը 11.30-ի դրությամբ հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ախուրյան-Բասեն ճանապարհահատվածները: Դժվարանցանելի է Այգաբաց-Ախուրյան ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: Երևան-Սևան ավտոճանապարհի 24-25-րդ, 37-39-րդ կմ-ին առկա է բուք: Տավուշի մարզը անանցանելի է մեծ ավտոմեքենաների համար, ձյուն է տեղում մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզում, իսկ Սյունիքի մարզում, ինչպես նաև Գորիս-Կապան և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար:

Back to top button