
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր է քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք կապված են մասնավորապես ադրբեջանա-հայկական սահմանի անվտանգության ապահովման հետ:




