ԿարևորՔաղաքական

Ժամանակն է վերջացնել այս ամենը․ Ռուբեն Վարդանյան

«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար»,- գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա նաև նշել է, որ ժամանակն է վերջացնել այս ամենը․ «Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»։

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը ներկայացրել է այս փուլում Ադրբեջանի հիմնական դժգոհությունը:  Պարզվում է, Բաքվին նյարդայնացնում է պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու փաստը: «Որքան շուտ նա լքի տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար։ Դրանից տուժում է տեղի բնակչությունը։ Նա խանգարում է վերաինտեգրմանը։ Մինչ նրա հայտնվելը եղել են լավ շփումներ, դրական տեղաշարժեր»,- հայտարարել է Բայրամովը։ 

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։

Կարդացեք նաև

Back to top button