
Բրազիլիան իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության սահմանափակումների մասին հաղորդումների կապակցությամբ։
«Ցանկացած խոչընդոտ վտանգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բարեկեցությունը և սպառնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացին մի հակամարտությունում, որն արդեն արժեցել է հազարավոր մարդկային կյանքեր»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ում Բրազիլիայի մշտական ներկայացուցիչ Ռոնալդո Կոստա Ֆիլյոն։
Նա նշել է, որ վերջին լարվածությունը, բարեբախտաբար, չի վերածվել բռնության դրվագների։
«Ուստի կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց հռետորաբանության մեջ, որպեսզի կոշտ խոսքերը չմեկնաբանվեն որպես ռազմական գործողությունների վերսկսման հրահրում։ Երկխոսության ուղիները պետք է բաց մնան և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկվեն՝ փաստերն օբյեկտիվորեն պարզաբանելու և պրագմատիկ լուծումներ գտնելու համար»,- ասաել է դեսպանը։
Նշելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը, որոնք նպաստել են տարածաշրջանի գազի մատակարարումների վերականգնմանը՝ նա խրախուսել է մյուս անդամներին գործել նույնքան կառուցողական կերպով՝ կանխելու ճգնաժամի սրումը և կանխելու հումանիտար իրավիճակի վատթարացման վտանգները:
«Քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը առաջարկում է խաղաղության հաստատման նախնական ճանապարհային քարտեզ, կողմերը պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք կարող են հանդիսանալ դրա պայմանների խախտում։ Նրանք պետք է ապահովեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի ստեղծված հանձնաժողովը հաջողությամբ իրականացնի իր մանդատը և սահմանագծի միջպետական սահմանը»,- ընդգծել է նա։




