ԿարևորՀասարակություն

Արցախից ծանր վիճակով «Նորք-Մարաշ» ԲԿ տեղափոխված տղամարդը պատրաստվում է աորտոկորոնար շունտավորման

Դեկտեմբերի 19-ին, Արցախի Հանրապետությունից ծանր վիճակով, շտապօգնությամբ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխված 62-ամյա տղամարդու վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, կայուն, հայտնում են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից։

Տղամարդը ստանում է համապատասխան բուժում և պատրաստվում է աորտոկորոնար շունտավորման:

Դեկտեմբերի 19-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել էր ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։

Կարդացեք նաև

Back to top button