ԿարևորՀասարակություն

Համեղ և պատմությամբ հարուստ. Forbes-ը՝ Հայաստանի գաստրոտուրիզմի մասին

Խոհանոց, որը շատ բազմազան է, ոչ միայն հարուստ է համերով, այլև պատմությամբ, գրում է Բրեանա Ուիլսոնը Forbes-ում հրապարակված հոդվածում։

«Համեստ պարզությամբ ներկայացված ուտեստներն ու գինու ավանդույթները, որոնք աշխարհում առաջիններից մեկն են, կարելի է հասկանալ միայն երկիր ոտք դնելուց հետո՝ Հայաստանը դարձնելով մի վայր, որն այլևս չպետք է անտեսվի, հատկապես գուրմանների և էնոֆիլների կողմից: — ասում է հեղինակը։

Նրա խոսքերով, «Չնայած, որ Երևանի ռեստորաններ ու սրճարաններ այցելելը հնարավորություն է տալիս մակերեսորեն ծանոթանալ հայկական խոհանոցին, կան շատ ավելի լավ տարբերակներ՝ ուսումնասիրելու խոհանոցը և խորարալու նրա ավանդույթների, տեխնոլոգիների և ճաշատեսակների մեջ, ծանոթանալու մարդկանց հետ, որոնք պահում են ժառանգության այս հատվածը»:

Իսկ դա նշանակում է դուրս գալ, ձեռքերը «կեղտոտել», գրում է Բրեաննա Ուիլսոնը՝ ներկայացնելով 11 տարբեր փորձառություն Հայաստանում, որոնք կօգնեն բացահայտել խոհանոցը.

  • Բացահայտեք անհայտը 2492-ի հետ
  • Գնացեք Սոնա հյուրատուն՝ փնտրելու վայրի բույսեր և հատապտուղներ
  • Պատրաստեք Սասնա կոլոլակ Նուշ հյուրատանը
  • Հորեք պանիր Հին Մարտիրոս հյուրատանը
  • Մեղրիի լավագույն ուտեստները համտեսեք Խաչաց տանը
  • Այցելեք Եգանյանների հայկական գաստրո բակ
  • Համտեսեք հայկական պանիր Միքայելյան ընտանիքի ֆերմայում
  • Նստեք խաղողի այգիներում Momik Wines-ում
  • Անցեք խոհարարական վարպետության դաս Միրհավ հյուրանոցում
  • Պատրաստեք Չանախ և Փոխինդ Chalet Gyumri-ում
  • Սովորեք գաթա պատրաստել Legends Guesthouse-ի հետ

Կարդացեք նաև

Back to top button