ԿարևորՀասարակություն

Վթարից տուժած 9 քաղաքացուց 8-ը դուրս է գրվել բուժհաստատությունից․ ԱՀ ԱՆ

Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 9 քաղաքացուց 8-ը դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Քաղաքացիներից 8-ին ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար և դուրս են գրվել բուժհաստատություններից:

Քաղաքացիներից 1-ը ձախ 1-4-րդ կողերի կոտրվածք, ձախակողմյան պնևմոթորաքս, ձախ թոքի կոլապս, ստորին բլթի սալջարդ, ենթամաշկային էնֆիզեմա ախտորոշմամբ գտնվում է Հանրապետական բժշկական կենտրոնում։ Հիվանդի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամուրջի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական հաստատություններ:

Կարդացեք նաև

Back to top button