ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ Սյունիք, Վարդավանք և Եղվարդ գյուղերի երեխաները ժամանցի նոր վայր ունեն

Կապան համայնքի սահմանամերձ Սյունիք բնակավայրում հանդիսավորությամբ տեղի է ունեցել նոր խաղահրապարակի բացման արարողությունը։ Խաղահրապարակի կառուցման ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և Կապանի համայնքապետարանի համագործակցությամբ։

Խաղահրապարակի բացման պատիվը տրվել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանին և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։

Արարողությանը ներկա են գտնվել նաև ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը և ՄԱԶԾ Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանը։

Եվս երկու խաղահրապարակ բացվել է Վարդավանք և Եղվարդ գյուղերում, որոնք նույնպես հագեցած են երեխաների ժամանցն ապահովելու ժամանակակից բոլոր սարքավորումներով։

Նախաձեռնությունը ֆինանսավորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:

Կարդացեք նաև

Back to top button