ԿարևորՀասարակություն

Ագրեսիվ ընդլայնման քաղաքականությունից՝ պաշտպանություն․ ՏՏ ոլորտին հրատապ աջակցություն է պետք

Բարձր տեխնոլոգիաների ոլորտն ավելի քան 90 տոկոսով արտահանվող ոլորտ է համարվում, ինչը նշանակում է, որ պատվերները ստացվում են արտարժույթով։ Այս տարվա փետրվարից արտարժույթի շուկայում սկսված փոփոխությունները հարվածեցին նախ դոլարի, ապա եվրոյի կուսին։  Արտարժույթի արժեզրկումը լուրջ խնդիրների առջև կանգնեցրեց  ՏՏ ընկերություններին։  ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարությունների և ԿԲ-ի համատեղ  քննարկումների արդյունքում ոլորտի  աջակցման նախագիծ մշակվեց, որը, սկայան, դեռ չի ընդունվել։

Թե ինչու է նախարարության առաջարկած լուծումը թղթի վրա մնացել, պարզ չէ։ DataArt Armenia ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյան․

«Քննարկման չեն ներկայացրել, որովհետև տարաձայնություններ կան, ասում են՝ նախագիծը թերի է։ Եթե թերի է, եկեք ժամանակին ինչ-որ լրացումներ արեք, ներկայացրեք։ Եթե լրացումերն իրենցից երկարատև ժամանակահատված է պահանջում է, այս նախագիծը մի կողմ դրեք, մեկ ուրիշ, ավելի խելացի բան առաջարկեք, որն այս պահին թիրախային օգնություն կլինի, հետո նոր մտածենք ավելի լուրջ նախագծի մասին։ Այս պահին անգործությունն անթույլատրելի է»։ 

Այս նախագծի ընդունումը 4 ամիս ժամանակ կտա տեղական ընկերություններին միջազգային գործընկերենրի հետ պայմանագրերեը վերանայելու համար։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները պնդում են՝ խնդիրը հրատապ է, առնվազն  թիրախային լուծման կարիք կա։

«Մեծ ընկերությունները ինչ-որ կերպ կկարողանան գոյատևել, բայց հաշվի առնելով, որ հայաստանյան տնտեսությունը ոչ միայն մեծերի վրա է հիմնված, այլև փոքրերի, որոնք հետո են դառնում մեծ, միգուցե, ժամանակն է այդ մասին լուրջ մտածելու, հատկապես, երբ ՏՏ-ն գերճյուղ է համարվում», – ասում է Արսեն Բաղդասարյանը։

Esterox ընկերության հիմնադիր Արմեն Ադամյանը սեփական ընկերության օրինակն է բերում։ Նախկինում, ասում է, ընդլայնվելու ագրեսիվ քաղաքականություն էին տանում․ մասնաճյուղեր էին բացել Գյումրիում, Ստեփանավանում։ Նախորդ տարի 40 մասնագետ են պատրաստել, որոնց մի մասն աշխատանքի է անցել իրենց, մյուս մասը՝ շուկայի այլ ընկերություներում։ Այս պայմաններում արդեն անցել են պաշտպանության։

«Ակտիվությունը վերածվում է պասիվության, նոր մարդկանց չենք կարողանում ավելացնել։ Միևնույն ժամանակ սկսում ենք դիտարկել այլ շուկաներ, որտեղ ավելի լավ պայմաններում կարող ենք մեր գործունեությունը ծավալել, դա մեր  տնտեսությունը թուլացնում է։ Կան ընկերություններ, որոնք փակվելու եզրին են, կան, որ իրենց պահուստներով են առաջ գնում, բայց եթե երկարաժամկետ լինի, ավելի դժվար պայմաններ է լինելու, որը մեր տնտեսությանը մեծ վնասներ կտա, թե նոր մասնագետների զարգացման հարցում, որոնք փոքր ընկերություններ են կարողանում իրենց թույլ տալ, թե շուկայի լճացման ու փոքրացման առումով», – ասում է Արմեն Ադամյանը։

Քայլեր չձեռնարկելու  դեպքում կադրային արտագաղթի ռիսկեր կան, վերջին տասնամյակում ստվերայինից հարկային դաշտ բերված ոլորտը կարող է դարձյալ վերադառնալ նախկին վիճակին՝ ասում են գործարարները։ SMART CLICK ընկերության հիմնադիր Ռեմ Դարբինյանը նկատում է՝ անգամ այն ընկերությունները, որոնք հաշվարկել են իրենց ռիսկերը և կարող են դիմադրել ճգնաժամին, միևնույն է, խնդիրներն են ունենալու․  հավելյալ ռեսուրսներն անսպառ չեն։

 «Ստացվում է՝ հայկական այն կազմակերպությունները, ստարտափները  որոնք արդեն գումարներ էին ներգրավել և հաշվարկած ունեին, որ երկու տարի հետո այդ գումարով իրենք որտեղ կհասնեին, որ մյուս գումարը ներգրավեին, խնդիրա է առաջանում , որովհետև 25 տոկոս դոլարի ընկնելու պատճառով, հիմա ավելի քիչ է հերիքելու իրենց աշխատանքային ֆոնդը։ Դա բերելու է նրան, որ չեն հասնելու իրենց առջև դրած խնդիրներին։ Այդ ստարտափները կամ փակվելու են, կամ իրենց գինը շուկայում ընկնելու է և չեն կարողանալու նոր գումարներ ներգրավել» ։

Ճգնաժամային իրավիճակներում արագ լուծումներ են անհրաժեշտ՝ ասում է Դարբինյանը և հավելում՝ հասկանալի է, որ պետական մարմիններին ժամանակ է պետք ամեն ինչ ծանրութեթև անելու համար, սակայն այդ ժամանակն արդեն չկա։

Կարդացեք նաև

Back to top button