ԿարևորՍպորտ

Մարմնամարզության ԱԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է

Լիվերպուլում մեկնարկել է սպորտային մարմնամարզության 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։

Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը դուրս են եկել եզրափակիչ՝

Արթուր Դավթյան (հենացատկ)
Հարություն Մերդինյան (նժույգ թափեր)
Վահագն Դավթյան (օղակներ)
Արթուր Ավետիսյան (օղակներ):

Արթուր Դավթյանը երկու ցատկերը գերազանց է կատարել եւ երկուսի դեպքում էլ 14.900 միավոր է վաստակել:

Եզրափակիչները տեղի կունենան նոյեմբերի 5-ին եւ 6-ին: Նոյեմբերի 5-ին կանցկացվի նժույգ թափերի, օղակների վարժությունների եւ բազմամարտի եզրափակիչները, հենացատկի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնության մրցավարների կազմում է: Հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը:

Կարդացեք նաև

Back to top button